Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արյունոտ վերջաբան

Արյունոտ  վերջաբան
15.10.2013 | 00:36

Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին պատկանող «LUKY» գիշերային ակումբում պատգամավորի քեռու` Հովհաննես Գևորգյանի որդին ծեծելով մարդ է սպանել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորն ամեն ինչ անում է հարցը կոծկելու համար: Այս հարցում նրան լավագույնս աջակցում է Շիրակի մարզի դատախազը` դեպքը ներկայացնելով որպես վրաերթ:
Այս առնչությամբ «Իրատես de facto»-ն պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի բաժնից: Այնտեղից մեզ փոխանցեցին հետևյալը. «Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 1983-ին ծնված Հովհաննես Խաչատրյանին և 1988-ին ծնված Դավիթ Մխիթարյանին, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Հ. Խաչատրյանը տեղափոխվել է Երևան, բայց հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ 242 հոդվածի 2 մասով և 244 հոդվածով: Կատարվում է նախաքննություն»:
Ի դեպ, մարզի մեր աղբյուրը նաև հետաքրքիր մանրամասն է հիշեցնում: Վերջերս պատգամավորի ընկերոջ` Շեկոյի գերեզմանի մոտ, որը սպանվել էր ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ, «արյունոտ ռազբորկա» է տեղի ունեցել (հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից մահացավ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, և վիրավորվեց քավոր Հարութը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանը)։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Շեկոյի ընկերը (մականունը` Գոճի) իր թիմով բախվել է գերեզման այցելած մեկ այլ խմբավորման հետ։ Գործի են դրվել դանակներ, և մինչև այսօր էլ կարելի է արյան հետքեր գտնել գերեզմանի մոտ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

fo@irates.am