Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ակտիվիզմը ճնշում են՝ հոգեբուժարան ուղարկելով

Ակտիվիզմը ճնշում են՝ հոգեբուժարան ուղարկելով
12.11.2013 | 13:21

Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ անդրադարձ կատարեց հետխորհրդային երկրներում մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Նա նշեց, որ այդ երկրների անվտանգության համակարգի հիմքում ընկած են մարդու իրավունքների խախտումները: Արթուր Սաքունցը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ երկրներում վերականգնում են խորհրդային տարիների ավանդույթները, երբ քաղաքացիական ակտիվիզմը, անհնազանդությունը ճնշում են առանձին անհատների՝ հոգեբուժարաններ ուղարկելով: Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ Մաքսային միությանը միանալով՝ մեր անվտանգության համակարգը տեղափոխվում է այնպիսի մի համակարգ, որտեղ ամբողջատիրական հիմունքներով վերահսկվում են մարդու իրավունքները:

Արթուր Սաքունցը նշեց, որ ինքը բոյկոտել է «Նոյ» ջուրը, քանի որ այս դեպքում էլ գործ ունենք մարդու իրավունքների խախտման հետ:

Դավիթ Շահնազարյանը, որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք, դիտարկում է քաղաքական համակարգը: Ըստ նրա՝ բացի մի քանի ԱԺ պատգամավորից, մեր քաղաքական համակարգն ի զորու չէ պաշտպանելու Սահմանադրությունը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ