Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության
18.11.2013 | 16:50

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:

Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին մեր աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարարական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան. աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:

Դիտվել է՝ 3245

Մեկնաբանություններ