Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ուզում են երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը

Ուզում են երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը
30.12.2013 | 15:00

Այսօր Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան են բերել սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Վարդան Պետրսյանի կալանքը, որպես խափանման միջոց: Դատական նիստին ներկա են եղել փաստաբաններ Ռուբեն Բալայանը, ով պաշտպանում է ավտովթարի հետևանքով մահացածների շահերը և Վարդան Պետրոսյանի շահերը պաշտպանող Նիկոլայ Բաղդասարյանը: Դռնփակ դատական նիստը նախագահում էր դատավոր Յուրի Բաղդասարյանը, իսկ դատարանի բակում հավաքվել էին ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, սիրված դերասանի համակիրներ, նաև դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը: Դատարան էին ժամանել նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ