Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խմբակցության ղեկավարները` ԱԺ նախագահի մոտ

Խմբակցության ղեկավարները` ԱԺ նախագահի մոտ
25.03.2014 | 12:44

Այսօր ԱԺ նիստը մեկնարկեց քսան րոպե ընդմիջմամբ: «Պետգույքի մասնավորեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի քվեարկության ժամանակ Լևոն Զուրաբյանն ընդմիջում վերցրեց ` առաջարկելով այս հարցի շուրջ ԱԺ նախագահի սենյակում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում կազմակերպել: Ընդդիմության ներկայացուցիչը մտավախություն հայտնեց, որ այս քվեարկությամբ կարող են օրենք ընդունել, որը հակասում է Սահմանադրությանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ընդմիջում և խմբակցության ղեկավարներին հրավիրեց իր աշխատասենյակ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ