Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին
02.05.2014 | 13:47

Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:

Գիտաժողովը կկայանա հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են լինելու՝ քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ հայ արվեստների բնագավաոում, Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը, սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ, հայ գրականության անցած և գալիք օրը, թվայնացումը և հայագիտության խնդիրները և այլն:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ