Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիայում համընդհանուր համաներում է

Սիրիայում համընդհանուր համաներում է
11.06.2014 | 11:19

Սիրիայում տասնյակ կալանավորներ ազատ են արձակվել նախագահ Բաշար ալ Ասադի՝ համընդհանուր համաներման մասին հայտարարությունից հետո։ Պետության ղեկավարի հրամանագիրը վերաբերում է հանցագործություններին, որ կատարվել են մինչ 2014-ի հունիսի 9-ը։ Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ Համադ ալ Ահմադը ասել է, որ «համաներման մասին նախագահի հրամանագիրը ստորագրվել է ազգային հաշտության և սիրիական բանակի հաղթանակներից հետո միասնականության համատեքստում»։ Տեղացի դիտորդների կարծիքով՝ համընդհանուր համաներումը կարևոր քայլ է ազգային երկխոսության համար, որի մասին հայտարարել է սիրիական ղեկավարությունը։ Համաներումը եղել է Ասադի նախընտրական քարոզարշավի հիմնական կետերից մեկը։

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ