Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամառային ճամբարը` Սյունիքում

Ամառային ճամբարը` Սյունիքում
28.07.2014 | 11:51

Սյունիքի մարզից 20 դպրոցական մասնակցել է Բրիտանական խորհրդի ամառային ճամբարին, որը կազմակերպվել է HSBC հայաստանյան բանկի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից:

Ծրագրի նպատակն է` հնարավորություն տալ խոցելի խմբերի երեխաներին բարելավելու անգլերենի իմացությունը, ձեռք բերելու նոր հմտություններ: Մինչ ճամբարի անցկացումը երեխաների ուսուցիչները մասնակցել էին դասընթացների, որպեսզի հետագայում ևս կարողանան երեխաներին դասավանդել նոր մեթոդներով:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ