-
30.09.2020|
21:33
Սիրիական «Press jesr» պարբերականը հրապարակել է Հոմսից վիրավոր սիրիացի վարձկանի լուսանկարը՝ հաղորդվում է հրատարակության Twitter-ի էջում, փոխանցում է Infoteka24- ը: Լուսանկարի նկարագրությունում նշված է, որ արվել է Ադրբեջանում:
-
30.09.2020|
21:32
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։
-
30.09.2020|
17:25
Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի, ասվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
-
30.09.2020|
17:19
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հանգեցրին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար պարտությանը, հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Կրասնայա զվեզդա» թերթի իր հոդվածում:
-
30.09.2020|
17:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հանդեսին.
«Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում, որ հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:
-
30.09.2020|
17:15
Այսօր հայկական զինված ուժերը միանգամից մի քանի երկրի դեմ են կռվում։ Ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ ոչ պաշտոնապես՝ Պակիստանի ու Իսրայելի։ Ադրբեջանական կողմից Թուրքիայի գործուն մասնակցությամբ ոչ միայն Սիրիայից բերված վարձկաններ են կռվում, այլև ինչպես լրատվամիջոցներն են պնդում, Պակիստանի վարձկանները։ Ողջ ժամանակակից զինտեխնիկան ապահովում է Թուրքիան և Իսրայելը։
-
30.09.2020|
17:09
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում է դա ասել և ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
-
30.09.2020|
17:07
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու ՌուսաՌուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչու Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի: ստանը չպետք է թույլ տա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծ պատերազմի վերածվի:
-
30.09.2020|
17:05
Արցախի սահմանին, օրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները:
-
30.09.2020|
17:03
Այսօր երրորդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ: Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ գործողություներ Արցախի Հանրապետությանի դեմ և անցած գիշեր ևս շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում էին ինտենսիվ մարտեր, հատկապես՝ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում։