Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հիվանդանոցը տուն չի դառնում

Հիվանդանոցը տուն չի դառնում
26.09.2014 | 15:55

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է փակ և կիսափակ բուժհաստատություններում (հոգեբուժարաններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն) մարդու իրավունքների խախտումներին առնչվող դեպքերը: Կազմակերպությունն այդ հաստատություններում անցկացնում է մշտադիտարկում, որպեսզի նաև առաջ քաշի օրենսդրական լուծումներ:

Զեկույցում ներկայացված են ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ. իրականացված մարդու իրավունքների մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկումն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարությունից, Արարատի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզպետարաններից ձեռք բերված համաձայնությունների հիման վրա՝ 2013 թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում վեց մշտադիտարկողների կողմից հետևյալ բուժհաստատություններում՝ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում, Սևանի հոգեբուժական հիվանդանոցում, հոգեբուժական բժշկական կենտրոնում (Ավանի, Նուբարաշենի, Նորքի հոգեբուժական, Քասախի նևրոզների կլինիկաներ):
Հարցազրույցներ են արվել 316 անձանց հետ, որոնցից 180-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, իսկ 136-ը՝ բուժհաստատությունների աշխատակիցներ են: Դիտարկման արդյունքում բացահայտվել են համակարգային խնդիրներ, որոնք կապված են համայնքից մեկուսացված լինելու, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի (ներառյալ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը), պատշաճ խնամքի և բուժման բացակայության, կյանքի վատ պայմանների հետ:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ