Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կոռուպցիան մեռավ Թուրքիայում

Կոռուպցիան մեռավ Թուրքիայում
19.10.2014 | 16:51

Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել երկրի ղեկավար շրջանակներում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որը հանգեցրել էր 3 նախարարների պաշտոնանկությանը: Ընդհանուր գործով անցնում էր 53 հոգի, բայց քննությամբ հնարավոր չի եղել բավարար ապացույցներ ձեռք բերել: Կոռուպցիոն սկանդալը սկսվել էր գարնանը, երբ երկու նախարարների որդիները մեղադրվեցին կաշառակերության մեջ: Թուրքիայի նախագահ, այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ սկանդալը անվանեց իրեն պաշտոնից հեռացնելու միջոց:
Նրա հրամանով աշխատանքից ազատվեցին մի քանի դատախազներ: Նա փորձեց արգելափակել սոցիալական ցանցերն ու ինտերնետային հարթակները, որտեղ կարող էր տեղեկատվություն տարածվել այս գործի մասին: 2013-ին ոստիկանությունը այս գործով ձերբակալեց ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի հարցերով նախարարների որդիներին: Համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ քաղաքական գործիչը և նրա որդին քննարկում են, թե ինչպես ազատվել խոշոր չափի գումարից:

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ