Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մահացել է Ռուսաստանի խորհրդարանի փոխնախագահը

Մահացել է Ռուսաստանի խորհրդարանի փոխնախագահը
29.10.2014 | 12:38

Երկարատև հիվանդությունից հետո, 65 տարեկան հասակում մահացել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվակայքերը՝ հղում անելով Պետդումայի իրենց աղբյուրներին: Ըստ հրապարակումների՝ լուրն արդեն հաստատել են Պետդումայում:

Լյուդմիլա Շևցովան առաջին անգամ Պետդումայի պատգամավոր է ընտրվել 2011-ին և աշխատել է սոցիալական քաղաքականության կոմիտեում: Մինչ այդ, ավելի քան 10 տարի նա եղել է Մոսկվայի փոխքաղաքապետը՝ սոցիալական քաղաքականության գծով:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ