Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.12.2014 | 00:00


Աղոթք վիրավոր զինվորների համար

Անսկիզբդ Աստված, Սո՛ւրբդ սրբոց,
Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու
մեր սահմաններում, ինչպես նաև
Սիրիայում ընթացող պատերազմի
ժամանակ վիրավորված
զինվորներին և անմեղ մարդկանց,
առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր
նրանց՝ Քո ծառաներին շուտ
ապաքինվելու, նրանց աչքերից սրբիր
արտասուքը և ազատի՛ր բոլոր ծանր
իրավիճակներից, քանզի ողորմած ես
և գթած։ Եվ Քեզ՝ Հորը, Որդուն և
Սուրբ Հոգուն, փա՜ռք հավիտյանս։
Ամեն։

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ