Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ձերբակալվել է Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկը

Ձերբակալվել է Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկը
01.02.2015 | 13:41

Ղրիմում ձերբակալվել է թաթար բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը: Նրան մեղադրում են 2014-ի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: «Այդ իրադարձությունների ընթացքում երկու մարդ զոհվել էր, մի քանիսը միջին ծանրության վնասվածքներ էին ստացել: Այժմ քննչական մարմինները պարզում են՝ արդյոք այդ բախումները այլ հետևանքների հանգեցրե՞լ են, թե՞ ոչ»,- նշել է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան: Ղրիմի թաթարների Մեջլիսի ղեկավարությունը հերքում է Չիյքյոզին ներկայացված մեղադրանքը` պնդելով, որ նա քաղաքական հետապնդումների զոհ է:

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ