Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվս 9 ՀԿ կստանա դրամաշնորհ

Եվս 9 ՀԿ կստանա դրամաշնորհ
27.03.2015 | 20:20

Մարտի 27-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացվել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև նշված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.

«Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ՝

1. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
2. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
3. «Ախուրյան» երիտասարդական ՀԿ
4. «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական ՀԿ
5. «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ
6. «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների ՀԿ
7. «Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ
«Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ՝

1. «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ
«ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝

1. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ