Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը
15.06.2015 | 15:57

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը։ Լռության րոպեով հարևան ազգին համերաշխություն հայտնելու առաջարկը արտահերթ նիստի մեկնարկին արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել, որը մարդկային կյանքեր է խլել։ Կիսելով վրացի ժողովրդի ցավը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- հայտարարեց Սահակյանը։

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ