Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի քննչական կոմիտեին հանձնելու որոշումը արտահայտում է գործընկերության ոգին

Հայաստանի քննչական կոմիտեին հանձնելու որոշումը արտահայտում է գործընկերության ոգին
27.06.2015 | 01:27

Այսօր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Գյումրիում Ավետիսյանների սպանության գործին: «Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ ՀՀ նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին»,- Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ է:

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ