Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սեյրան Օհանյանը՝ Սահմանադրության նոր նախագծի մասին

Սեյրան Օհանյանը՝ Սահմանադրության նոր նախագծի մասին
17.07.2015 | 11:03

«Գտնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և համապատասխան քննարկման արդյունքում վերջնական որոշում կընդունվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ