«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Օրե՞նքն ինչ են անում

Օրե՞նքն ինչ են անում
02.10.2015 | 00:29

Արդարադատության նախարարության «ենթակայությամբ» գործող arlis.am կայքը, որն իրավական տեղեկատվական համակարգ է, խիստ անհրաժեշտ էլեկտրոնային լրատու է օրենքով հետաքրքրվողների համար: Սակայն այս կայքն այնքան ուշ-ուշ է թարմացվում, որ երբեմն հին օրենքները նորերով չեն փոխվում: Ստացվում է, որ եթե քաղաքացիներն առաջնորդվեն այս կայքով, ապա գոյություն չունեցող օրենսդրությամբ պիտի առաջնորդվեն:
Այս բացթողումը նոր չէ, նախարարները հաջորդում են իրար, բայց խնդիրը մնում է: Հավանաբար կայքի պատասխանատուներն էլ են հասկանում, որ մեր երկրում օրենքները միայն թղթի վրա են օրենք, դրա համար էլ ջանք չեն գործադրում կայքի որակը շտկելու ուղղությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ