Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ասում են...

Ասում են...
06.10.2015 | 00:50

...թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան: Բոլորը բոլորին կասկածով են նայում` կարո՞ղ է ինքն է: Եվ քանի որ Բաղրամյան-26-ից նաև հուժկու հրահանգ է իջեցվել՝ «բոչկա չգլորել» միմյանց վրա, վերևներում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ. «Кто этот потерпевший»: Ի վերջո, կանգ են առել Էդվարդ Նալբանդյանի վրա, քանի որ արդեն բավականին «գլորել» են Սեյրան Օհանյանի վրա, Գագիկ Հարությունյանի վրա, մնում էր նա:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ