Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսկ հիմա կվարի Ազգային մեծ ժողովը

Իսկ հիմա կվարի Ազգային մեծ ժողովը
05.11.2015 | 14:56

Թուրք լրագրողները պարզել են, որ իշխող ԱԶԿ-ի ցուցակով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է դարձել Ահմեդ Համդի Ջամլին, որ 20 տարի եղել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարորդը: Նա պատգամավոր է ընտրվել Ստամբուլից: Ամռան ընտրությունների ժամանակ նա չէր կարողացել անհրաժեշտ ձայներ հավաքել: Ջամլին Էրդողանի վարորդն էր, երբ նա առաջին անգամ առաջադրվել էր Ստամբուլի քաղաքապետ: Նա նաև Էրդողանի հոգևոր ու քաղաքական ուսուցչի՝ Նաջմեթին Էրբականի վարորդն է եղել:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ