Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Եթե փաստեր ունեն, պիտի հավաքեն, դիմեն ՍԴ»

«Եթե փաստեր ունեն, պիտի հավաքեն, դիմեն ՍԴ»
17.11.2015 | 01:59

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ քարոզարշավն ընթանում է խախտումներով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և իրենք, այդ փաստերն աչքի տակ ունենալով, դիմելու են ՍԴ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, «Այո»-ի քարոզչական շտաբի անդամ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ աղաղակող խախտումների մասին լուրերն օբյեկտիվության հատիկ ունե՞ն: «Միակ օբյեկտիվության հատիկն այն է, որ նրանք ընտրում են ոչ թե ամբոխավարական, այլ օրենսդրությամբ նախատեսված ճանապարհը: Այսինքն, կուտակել փաստեր և դիմել սահմանադրական դատարան»,- հռետորական պատասխան տվեց իշխանության ներկայացուցիչը:
Հստակեցրինք հարցը՝ ընդդիմությունը խոսում է դպրոցի տնօրեններին հրահանգ «իջեցնելու» մասին։ «Ես նման խախտումների ականատես չեմ եղել և ոչ էլ տեղեկություն ունեմ: Բայց եթե նրանք ունեն, պիտի հավաքեն, դիմեն ՍԴ, ինչպես խոստանում են»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ