«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գլխավոր դատախազությունը հարուցել է 10 քրգործ

Գլխավոր դատախազությունը հարուցել է 10 քրգործ
10.12.2015 | 10:55

Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): «Դրանցից 420-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 16 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 10 դեպքով հարուցվել է քրեական գործ»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ