-
28.10.2020|
21:01
Ինտերֆաքսի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա և առանց նախապայմանների բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալիևը նշել է, թե կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում «կառուցողական աշխատանք կատարելու Երևանի ունակությունը»:
-
28.10.2020|
20:57
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
-
28.10.2020|
20:43
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նորից արձագանքել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, և դա մտահոգիչ է:
-
28.10.2020|
20:41
Կեսօրից հետո Արցախի մայրաքաղաքն ու Շուշին ենթարկվում են հակառակորդի հրթիռակոծությանը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վնասներ է կրել Ստեփանակերտը, կան զոհեր ու վիրավորներ քաղաքի բնակչության շրջանում։
-
28.10.2020|
20:38
Աշխարհի լռությունն էլ ավելի է մեծացնում թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների չափը։ Այսօր անմարդկայնության նոր դրսևորում ցույց տվեց Ադրբեջանը։
-
28.10.2020|
15:48
Ադրբեջանցի որոշ խմբեր կարողացել են հասանելիություն ստանալ հայերի տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք համացանցին հասանելիություն ունեն ու բավականաչափ պաշտպանված չեն, փոխանցում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
-
28.10.2020|
15:32
Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, եւ նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում:
-
28.10.2020|
15:31
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին տարածաշրջանային այց է իրականացնում՝ ներկայացնելով ղարաբաղյան հարցի կարգավորման իրանական ծրագիրը։ Նրա առաջին կանգառը Բաքուն է, հայտնում է IRNA գործակալությունը։
-
28.10.2020|
15:29
Նա հրապարակել է հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրել ևս 24-ը։ Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:
-
28.10.2020|
15:28
The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից: