-
07.10.2020|
16:49
Այո, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով, միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
07.10.2020|
16:48
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:
-
07.10.2020|
16:47
Ռուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
-
07.10.2020|
16:46
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME -ին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։
-
07.10.2020|
16:44
Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Բաքվից խորհրդակցությունների համար՝ հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տալիս «անհիմն հայտարարություններ» Աթենքի ենթադրյալ հանդուրժողականության մասին ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական մարտիկների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների մասին:
-
07.10.2020|
16:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
-
07.10.2020|
16:42
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդում է՝ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ։
-
07.10.2020|
16:40
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի դատախազական միջազգային կառույցներում։
-
07.10.2020|
16:38
Երեկ ժամը 14-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը: Հակառակորդը թողել է 6 դիակ՝ հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:
-
07.10.2020|
16:37
«Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում այս հակամարտությունը կդադարեցվի», - անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: