-
06.10.2020|
00:24
Հայկական շատ լավ խոսք կա. «Նեղ օրերին ես ճանաչում մարդկանց»։ Փոքր-ինչ վերաձևակերպելով այս միտքը՝ պիտի ասել, որ մեզ համար այս ծանր, պատերազմական օրերին ճանաչեցինք, թե որ երկրներն են մեզ աջակից, ում ենք անհարկի քարկոծում և ինչ դասեր պիտի այսուհետ քաղենք։
-
05.10.2020|
22:53
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից:
-
05.10.2020|
21:42
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:
-
05.10.2020|
21:36
Դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բնակվող Կոնգրեսի անդամներին և համակիրներին: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Արցախի պաշտպանության համար մղվող պատերազմի կարիքների համար Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից հայտարարված դրամահավաքին: Բոլորս Արցախի համար:
-
05.10.2020|
21:30
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
-
05.10.2020|
21:28
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի:
-
05.10.2020|
21:27
Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։
-
05.10.2020|
21:25
«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, որ ՀՀ տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։
-
05.10.2020|
21:24
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երկուշաբթի Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության պետքարտուղարի պաշտոնակատար Կրիստինա Մարտի Լանգի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
05.10.2020|
21:22
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որ Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։