-
04.10.2020|
20:52
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
-
04.10.2020|
20:49
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին.
-
04.10.2020|
20:47
Հակառակորդը հրթիռակոծել է նաև Շուշին։ «Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները», - ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
04.10.2020|
20:46
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը) բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի՝ ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
04.10.2020|
20:43
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մի քանի օր շարունակ ենթարկվում է հրթիռային հարվածների: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ կրակ բացելով՝ Ադրբեջանը հետապնդում է «այրված հողի մարտավարությունը եռապատկելու» նպատակը:
-
04.10.2020|
20:40
Ֆրանսիայում 173 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը՝ ասվում է ֆրանսիական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Le Journal du Dimanche»-ի կողմից հրապարակված կոլեկտիվ նամակում:
-
04.10.2020|
20:39
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը՝ կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
-
04.10.2020|
20:37
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
-
04.10.2020|
20:35
Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան «ապատեղեկատվություն» է անվանել լուրը, թե Վրաստանի տարածքով իբր զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան:
-
04.10.2020|
20:33
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
ers">Գործընկերներ
Հետադարձ կապ