-
04.10.2020|
13:51
Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ՝ RBC-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
04.10.2020|
13:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների զարգացումների մասին:
-
04.10.2020|
13:49
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Նա առանձազրույց է ունեցել ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
-
04.10.2020|
13:48
Երբեմն ինձ թվում է, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում՝ Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:
-
04.10.2020|
13:43
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային կոնվենտի հետ հանդիպման ժամանակ:
-
04.10.2020|
13:42
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա՝ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:
-
04.10.2020|
13:32
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը. «Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»:
-
04.10.2020|
13:30
Ադրբեջանի նախագահը «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումները անիմաստ էին և ձևական: Ալիևը պնդել է, թե բանակցությունները դադարել են, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ:
-
04.10.2020|
13:28
ԱՄՆ-ը Թուրքիա է գործուղել Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար:
-
04.10.2020|
13:07
Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: