-
03.10.2020|
21:39
Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։
-
03.10.2020|
21:38
«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով», - ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին հարցազրույցում:
-
03.10.2020|
21:36
Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են փակցված՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
-
03.10.2020|
14:57
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
-
03.10.2020|
13:33
Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է 100 մարդ:
-
03.10.2020|
13:31
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
-
03.10.2020|
13:29
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե շարունակեն չեզոքություն պահպանել:
-
03.10.2020|
13:28
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտրարել է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
-
03.10.2020|
13:26
Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։
-
03.10.2020|
13:25
ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995 թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը (առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ), նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: