-
03.10.2020|
12:46
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել
-
03.10.2020|
11:30
Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։
-
03.10.2020|
11:05
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ մեկնում է առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու:
-
03.10.2020|
10:37
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը.
-
03.10.2020|
10:32
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
-
03.10.2020|
10:31
Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Ermenihaber-ը «Haber Global» լրատվամիջոցի ռեպորտաժից կադր է հրապարակել, որտեղ երևում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» կազմակերպության անդամը, ով ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։
-
03.10.2020|
10:30
Եվրախորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։
-
03.10.2020|
10:29
Հայ ժողովրդի դեմ կռվելու համար զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և կա վտանգ, որ հետևանքներ կունենա Եվրոպայի համար՝ հայտարարել է Եվրա խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։
-
03.10.2020|
10:28
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։
-
03.10.2020|
10:24
ԵՄ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդները չեն կարող հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: