-
01.10.2020|
13:11
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
-
01.10.2020|
13:07
Ռազմական գործողությունների սկզբից անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների՝ առավոտյան Արցախում կայացած ճեպազրույցներում տեղեկացրեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
01.10.2020|
10:02
Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որ տևում է 30 տարուց ավելի (1988-ից), Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում, երկու երկրներին կանգնեցրել է նոր պատերազմի եզրին:
-
01.10.2020|
09:58
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ անհանգստացած է Թուրքիայի «մարտաշունչ հայտարարություններով»:
-
30.09.2020|
21:48
Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում՝ Ալ-Վաթանին հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
-
30.09.2020|
21:47
Независимая газета-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմանը: Պարբերականը նշում է, որ կարծես թե հնարավոր չի լինի փոքրամասշտաբ արյունահեղությամբ ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում:
-
30.09.2020|
21:43
Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին դրամական հանգանակությունների միջոցով։ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։
-
30.09.2020|
21:42
Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Tert.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։
-
30.09.2020|
21:39
Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
30.09.2020|
21:38
Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: