Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.04.2016 | 00:02

Կասեցրո՛ւ ինձ,
Տե՛ր, իմ չարաչար
խորհուրդներից և
մտքիս ու մարմնիս
կամքը գործելուց,
Քո գալստյան ահեղ
օրը պատկերի՛ր
աչքիս առջև,
Տե՛ր, որ դողամ
ու սարսեմ
Քո դատաստանից։

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ