Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամփոփվել են 2015-2016 ուստարվա աշխատանքները

Ամփոփվել են 2015-2016 ուստարվա աշխատանքները
27.06.2016 | 12:53

Հունիսի 24-26-ը «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում հրավիրված քննարկումների ընթացքում ամփոփել է 2015-2016 ուսումնական տարվա աշխատանքները։ Մասնակցում էին Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի հետ համագործակցող ուսխորհուրդների նախագահները, կազմակերպության անդամները։ Հանդիպման նպատակն էր նպաստել ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:


Քննարկումներին անդրադարձ է եղել ուսանողական կառույցների հիմնախնդիրներին:
Ծրագրին ուսանողական խորհուրդների ղեկավարներին և կազմակերպության անդամներին բաժանվել են հարցաթերթիկներ` «Ինչպե՞ս առավել արդյունավետ կազմակերպել նոր ուսումնական տարվա աշխատանքները» բովանդակությամբ: Հարցաթերթիկները կվերլուծվեն, և կստեղծվի նոր` 2016-2017 ուսումնական տարվա ամփոփ աշխատանքային ծրագիրը:
Քննարկման մասնակիցների հետ հունիսի 25-ին հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա իր խոսքում նշել է, որ ոչ պետական բուհերը հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են. բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոչ պետական բուհերի ուսանողների համար։ Նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։


Նշենք, որ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների հետ հանդիպումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ