Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մահապատիժը կփակի Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ

Մահապատիժը կփակի Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ
19.07.2016 | 11:49

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսնակի միջոցով հայտնել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կփակի ճանապարհը դեպի ԵՄ՝ հաղորդում է Deutsch Türkische Nachrichten կայքը։ Այս հայտարարությամբ Մերկելը վտանգի է ենթարկում փախստականների ծրագրերը, Թուրքիան կարող է Եվրոպայից եկող փախստականներին չընդունել։

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ստամբուլի ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանին հորդորել է պահպանել օրենքի գերակայությունը: «Գերմանիան ու ԵՄ մյուս անդամներն այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունեն. մենք կտրականապես մերժում ենք մահապատիժը։ ԵՄ անդամ հանդիսացող ոչ մի երկրում մահապատիժն ընդունելի չէ»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ