«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Սասնա ծռերի» խափանման միջոցը երկարաձգվեց

«Սասնա ծռերի» խափանման միջոցը երկարաձգվեց
23.09.2016 | 13:21

Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի և Գառնիկ Հովսեփյանի կալանքը:

Պաշտպանների պնդմամբ՝ բոլոր դեպքերում էլ դատարանը հիմնվել է քննիչի միջնորդության վրա, որտեղ քննիչը կասկածներ է հայտնում, որ նրանք, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննությանը, կթաքնվեն նախաքննությունից:

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ