Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան
08.12.2016 | 17:19

ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նստաշրջանի օրակարգին կարվեն լրացումներ:

Օրակարգում է ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկեց օրակարգում ներառել նաև վարկային համաձայնագիր:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ