Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.12.2016 | 00:06

Տե՛ր, Քեզ մո՛տ կանչիր մեղանչած անձիս, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից ու զարհուրում իմ գործերից, Քո առջև չունեմ համարձակություն, որովհետև ինքս եմ ինձ մատնել կորստյան: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ և ողորմի՛ր ինձ, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ ես:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ

կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am