Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը
09.01.2017 | 18:43

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը այսօր սկսել է քննարկել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է զգալիորեն ընդլայնել նախագահի լիազորությունները: Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի միանձնյա իշխանության հաստատման համար օրենսդրական հիմքեր ստեղծելն է:


Սահմանադրական փոփոխությունների փաթեթը պետք է արժանանա Ազգային մեծ ժողովի անդամների առնվազն երեք հինգերորդի աջակցությանը:

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ