Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.02.2017 | 00:02

Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դո՛ւ ես իմ օգնականը, Քո ձեռքում եմ ես: Դո՛ւ գիտես իմ օգուտը, օգնի՛ր ինձ, մի՛ թող մեղանչել Քո հանդեպ, քանզի ես մոլորված եմ չար դևերի կողմից: Մի՛ թող հետևել սեփական կամքիս ու կորչել իմ մեղքերի մեջ, այլ գթա՛ ինձ՝ Քո ձեռքի ստեղծածին: Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, Քո աչքից և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից:

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ