Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.06.2017 | 00:02

Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի՛ դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ հանդիմանիր, անողորմ տանջանքներով մի՛ տանջիր և սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր:

Այլ փրկի՛ր հրացայտ հնոցներից և հրեղենների հրահոսան գետերից, չարաժանիք որդերից, անթափանց խավարից, դառը դատաստաններից և աններելի տանջանքներից, անքակտելի կապանքներից և հանապազորդ նեղություններից, միշտ ողբալուց և ատամներ կրճտացնելուց:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 3231

Մեկնաբանություններ