ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դավիթ Բաբայան. Հայկական կողմը քաղաքացիական բնակչության վրա չի կրակում

Դավիթ Բաբայան. Հայկական կողմը քաղաքացիական բնակչության վրա չի կրակում
05.07.2017 | 20:34

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերահսկելի է՝ այսօր առավոտյան հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նոր սրացումների սպասում են, բայց լայնածավալ պատերազմը քիչ հավանական են համարում։

Բաբայանը պնդում է, որ Ադրբեջանի գործողություններում տրամաբանություն չկա, և սա «ահաբեկչական պատերազմ է»։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, որ հայկական կողմի կրակից զոհվել են ադրբեջանցի կին և երեխա, Բաբայանը դա սուտ որակեց, պնդելով, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության վրա չի կրակում։ Ստեփանակերտը տեղի ունեցողի հետ կապված միջազգային հանրության արձագանքն է ակնկալում։

Դիտվել է՝ 4559

Մեկնաբանություններ