«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փրկվել են բազմաթիվ կյանքեր

Փրկվել են բազմաթիվ կյանքեր
20.07.2017 | 17:23

«Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանը նշում է, որ ծրագրի հիմնական նպատակը մարդկանց մոտ երեխայի սեռի խտրականության հետ կապված կարծրատիպերը կոտրելն է։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Երիտասարդական ալիք» ՀԿ ներկայացուցիչները թեմայի շուրջ տեղեկատվական ցուցատախտակներ են տեղադրել պոլիկլինիկաների, հիվանդանոցների տարածքներում, անհատական զրույցներ են անցկացվել հղիների հետ, ինֆորմացիոն բուկլետներ են բաժանվել, սելեկտիվ աբորտների կանխարգելմանն ուղղված պաստառներ են փակցվել մարդաշատ վայրերում։ Իրականացվել է նաև թեմատիկ ֆոտոցուցահանդես։ Շուրջ 80 լուսանկարներ ցուցադրվել են տարբեր վայրերում։
Անի Գաբրիելյանը նկատում է, որ երիտասարդ կանանց հետ զրույցներից եկել են եզրահանգման, որ վերջիններս երեխայի սեռի հետ կապված խնդիրներ չեն տեսնում, նրանք ասում են՝ կարևորը երեխան առողջ լինի։ Հիմնականում տան տղամարդը կամ տան մեծերն են դրդում սելեկտիվ աբորտների։ Ընդ որում, սլեկտիվ աբորտները հատկապես շատ են երկրորդ-երրորդ երեխայի դեպքում։


ՀԿ փոխնախագահը նշում է, որ ծրագիրն արդյունավետ է եղել։ Համագործակցել են գինեկոլոգների հետ, և շատ դեպքերում երբ վերջիններս տեղեկանում էին կնոջ կողմից հղիության արհեստական ընդհատման մտադրության մասին, կապվում էին ՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս աշխատեն ընտանիքի հետ և կարողանան կանխել։ Եվ նման աշխատանքն արդյունք տվել է. փրկվել են բազմաթիվ կյանքեր։

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ