Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Իսկ Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու՞» են

Նիկոլ Փաշինյան. Իսկ Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու՞» են
13.09.2017 | 22:22

Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈՒ տանկերը «նախադու» են, թե ոչ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հարցրել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։

«Հատուկ ուշադրության կենտրոնում է նաև վառելիքաքսուքային նյութերի և, բնականաբար, զենքի որակը։ Եվ եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանավորած միջոցները չեն իրացվել, դրա պատճառը լրացուցիչ խստացված ներկայացվող ծրագրերի հաստատումն ու ֆինանսավորումն է։ Մենք այլևս կանխավճարով չենք աշխատում հետազոտական հաստատությունների հետ՝ նրանցից սկզբում կոնկրետ արդյունքներ պահանջելով»,- ասաց Սարգսյանը։

Դիտվել է՝ 4053

Մեկնաբանություններ