Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դե, աշխատե՛ք

Դե, աշխատե՛ք
06.10.2017 | 01:48

Այս նստաշրջանում պատգամավորների համար նորամուծություն է արվել. դահլիճում նստած կկարողանան իրենց աշխատասենյակի համակարգիչներից օգտվել: Այսինքն, նիստերի դահլիճի և պատգամավորների աշխատասենյակների համակարգիչները միացված են իրար, առանց ելումուտ անելու պատգամավորը կարող է աշխատասենյակի համակարգչի նյութերից օգտվել, իրեն անհրաժեշտ նյութերը հենց դահլիճում տպելու հրաման տալ:


Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները պնդում են, որ բավական կանոնակարգված է դարձել իրենց աշխատանքը, մաքրությունը խիստ վերահսկողության տակ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ