ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախը համալրել է անկախության համար մղվող խոշոր հակամարտությունների հնգյակը

Արցախը համալրել է անկախության համար մղվող խոշոր հակամարտությունների հնգյակը
08.10.2017 | 21:00

Արցախը, Bloomberg-ի համաձայն, համալրել է անկախության համար հակամարտող երկրների հնգյակը: Ցուցակը կազմվել է մեկ տարի առաջ հրապարակած Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետությունների ծնունդների միջազգային և ներքին որոշիչները» գրքի հիման վրա: Ցանկում, մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրների հետ մեկտեղ (Շոտլանդիա, Իրաքյան Քրդստան, Մինդանաո), ներառվել են հետխորհրդային տարածքի հակամարտությունները` Արցախն ու Մերձդնեստրը: Արցախը Գրիֆիթսը բնութագրում է որպես անկլավ, որը գրավել է հայկական բանակը 1991-1994-ի պատերազմի ժամանակ, որի արդյունքում 25 000 մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ էլ փախստական են դարձել: Լարվածության հերթական ալիք բարձրացավ 2016-ի ապրիլին: Այդ ժամանակաշրջանը, որը ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը, խլեց հարյուրավոր մարդկանց կյանք ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից, գրում է պարբերականը:


Այդուամենայնիվ, «Արցախի գրավում» ձևակերպման հետ մեկտեղ, Bloomberg-ը նշում է նաև, որ ԼՂՀ հայ բնակչության մեծամասնությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցանկություն է հայտնել Հայաստանին միանալ: Ռայան Գրիֆիթսի «Մեկուսացման դարաշրջանը. պետությունների ծնունդների միջազգային և ներքին որոշիչները» գիրքը լույս է տեսել 2016-ին:

Դիտվել է՝ 4538

Մեկնաբանություններ