«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.12.2017 | 00:08

Քու այն ներողամիտ աչքերուն ու ժպիտին արժանանալու համար՝ տուի, ինչ որ ունէի: Տուի աղքատին, տուի զրկուածին, տուի բոլորին եւ, սակայն, այդ բոլորին մէջ Քեզ չգտայ, Տէ՜ր:
ՈՒ ա՛լ ամէն գիշեր, երբ դուրսը ձիւն կ'իջնէ եւ ցուրտ հովը կ'անցնի իմ պատուհանէն, ես կը լսեմ իմ դրան թակուիլը երեք անգամ.
-Թը՜գ-թը՜գ-թը՜գ:
-Ա՛ն է, եկա՛ւ,- կ'ըսեմ ու կը վազեմ խելագարի մը պէս՝ դուռը բանալու:
Կը բանամ եւ Քեզ չեմ տեսներ, Տէ՜ր...

ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ