ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը Սիրիայում կպահպանի ռազմական ներկայությունը

ԱՄՆ-ը Սիրիայում կպահպանի ռազմական ներկայությունը
04.04.2018 | 23:59

ԱՄՆ-ը Սիրիայում կպահպանի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը` մի խումբ լրագրողների տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը: Նա ճշտել է, որ որոշումը կայացվել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 3-ի նիստում, որն անցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Քոութսը հրաժարվել է պարզաբանել, թե որն է ընդունված որոշման բովանդակությունը: «Շուտով հայտարարություն է հրապարակվելու ընդունված որոշման մասին», ասել է նա և հավելել, որ հայտարարությունը կտարածի Սպիտակ տունը:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ