ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը նախիջևանյան հատվածում

Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը նախիջևանյան հատվածում
08.04.2018 | 22:51

Ս.թ. ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա։

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ