ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հիասքանչ հանդիպում է ակնկալում

Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հիասքանչ հանդիպում է ակնկալում
13.04.2018 | 11:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը հիասքանչ է լինելու: «Աշխատանքներ են տարվում իմ և Կիմ Չեն Ինի հանդիպման նախապատրաստության ուղղությամբ: Կարծում եմ՝ հիասքանչ հանդիպում է լինելու: Կարծում եմ, որ մեկս մյուսիս հարգանքով կվերաբերվենք ու կսպասենք հետագա զարգացումներին»` լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը շնորհակալություն է հայտնել Չինաստանին հանդիպման նախապատրաստական աշխատանքներինաջակցելու համար: Նա լիահույս է, որ հանդիպումը կօգնի վերջ տալ հյուսիսկորեական միջուկային ծրագրի զարգացմանը:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ