ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պենտագոնի ղեկավարը չի բացառում Սիրիայում հարվածների կրկնությունը

Պենտագոնի ղեկավարը չի բացառում Սիրիայում հարվածների կրկնությունը
14.04.2018 | 10:24

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։


«Դա կախված կլինի նրանից, թե պարոն Ասադը կորոշի՞ հետագայում ևս քիմիական զենք օգտագործել։ Այժմ դա մեկանգամյա հարված է, և ես վստահ եմ, որ ուժեղ հաղորդագրություն է»,-ասել է Մեթիսը։ Սիրիայում ռազմական գործողությունը սկսվել է Վաշինգտոնի ժամանակով ժամը 21։00-ին (Երևանի ժամանակով՝ 4։00-ին)։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ